Զանգել
Ճիշտ SMM
Մաքսիմալ արդյունք
SMM MAX Agency՝ նորաստեղծ ՍՄՄ թիմ, որը հատուկ ձևավորվել է փոքր և միջին բիզնեսների համար: Մենք գիտենք՝ ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնում սկսնակները, որովհետև մենք էլ հենց այդ ճանապարհին ենք:
Գովազդներ
Թիրախավորված արշավներ՝ ճիշտ մարդկանց ճիշտ պահին հասնելու համար
Առաջխաղացում
Կառուցված բովանդակություն՝ բիզնեսի տեսանելիությունն ու վստահությունը բարձրացնելու համար
Վաճառքներ
Սոցիալական ներգրավումը վերածված նպատակային գործողության
Մեր նպատակն է տալ առավելագույն արդյունք՝
առանց
գերբյուջեների ու բարդ ձևաչափերի
Մենք առաջարկում ենք հասանելի փաթեթներ՝ կառուցված իրական կարիքների շուրջ․ ճիշտ ռազմավարություն, արդյունավետ կոնտենտ և կայուն ներկայություն սոցիալական հարթակներում: Մենք չենք խոստանում հրաշքներ:
Բայց խոստանում ենք՝ աշխատել ձեզ հետ թափանցիկ, ուշադիր ու ստեղծագործ՝ օգնելու համար ձեր բիզնեսին տեսանելի դառնալ, ճանաչելի աճել ու վստահ քայլել առաջ:
Զանգահարել
3 փաթեթներ`
համապատասխան Ձեր կարիքներին
S
- Սկսնակ բիզնեսների համար
- Բազային ներկայություն
- Պարզ լուծումներ
M
- Փոքր բիզնեսների համար
- Ակտիվ առաջխաղացում
- Լսարանի աճ
L
- Միջին բիզնեսների համար
- Լրիվ կառավարում
- Հատուկ լուծումներ
Հաճախ տրվող հարցեր
Ձեր հարցերին մենք արդեն պատասխանել ենքԻնչո՞ւ են ձեր ծառայությունների արժեքները մատչելի
Մեր գլխավոր նպատակը փոքր և միջին բիզնեսներին, ինչպես նաև սկսնակ բիզնեսներին աջակցելն է: Մենք հասկանում ենք, որ բիզնեսի սկզբնական փուլում մեծ բյուջե նախատեսելը դժվար է, բայց լավ ու պրոֆեսիոնալ SMM-ը կարևոր է հաջողության համար: Այդ պատճառով մենք հատուկ մշակել ենք մատչելի փաթեթներ, որպեսզի դուք կարողանաք ստանալ որակյալ արդյունք՝ առանց բյուջեն գերծախսելու: Մեզ համար առաջնահերթ է, որ ձեր բիզնեսը աճի, և մենք ձեր կողքին լինենք հենց այդ փուլում:
Ինչպե՞ս եք կազմակերպում SMM աշխատանքը
Մենք յուրաքանչյուր բիզնեսի համար կազմում ենք անհատական ռազմավարություն՝ հիմնված ձեր նպատակների և բիզնեսի առանձնահատկությունների վրա: Այնուհետև պատրաստում ենք կոնտենտ պլան, ստեղծում բովանդակություն և անցնում առաջխաղացման աշխատանքներին:
Մեր փաթեթները ներառում են նաև գովազդային արշավների կառավարում: Այս ամբողջ գործընթացը օգնում է ձեզ ստանալ առավելագույն արդյունք՝ մեծացնելով էջի ակտիվությունը, հաճախորդների ներգրավվածությունը և իհարկե՝ վաճառքները:
Ի՞նչ ծառայություն եք մատուցում
Մենք մասնագիտացած ենք Սոցիալական Մեդիա Մարքեթինգի (SMM) ծառայության մեջ, և հենց դա ենք անում լավագույնս: Մեր SMM ծառայությունը ներառում է բիզնեսի համար անհատական ռազմավարության մշակում, բովանդակության (կոնտենտ) պլանավորում, տեքստերի ու վիզուալների պատրաստում, էջերի պրոֆեսիոնալ վարում, գովազդային արշավների կազմակերպում և անալիտիկ արդյունքների մշտական վերլուծություն: Մենք ստեղծում ենք ոչ թե պարզապես գրառումներ, այլ բովանդակություն, որը ներգրավում է, հետաքրքրում և վաճառք է բերում:
Մեր նպատակը՝ ձեր բիզնեսի ներկայությունը սոց․ հարթակներում դարձնել ակտիվ, վստահելի և շահութաբեր:
Ինչո՞ւ ընտրել հենց մեզ
Մենք աշխատում ենք բիզնեսի կողքին, ոչ թե միայն նրա համար: Մեր թիմի նպատակն է, որ ձեր սոցիալական էջերը չլինեն պարզապես ակտիվ, այլ բերեն իրական արդյունք:
Մենք չենք խոստանում «հեքիաթային թվեր», բայց պարտավորվում ենք ապահովել պրոֆեսիոնալ, հասկանալի, թափանցիկ և արդյունավետ աշխատանք: Ձեր բյուջեն չենք վատնում, այլ ներդնում ենք այնտեղ, որտեղ դա կտա իրական աճ: